ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան. Ղարաբաղում թուրքական զորակազմի ներկայության անհրաժեշտություն չկա

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան. Ղարաբաղում թուրքական զորակազմի ներկայության անհրաժեշտություն չկա

Թուրքիան Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ կենտրոնի շրջանակներում կմասնակցի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի տեխնիկական վերահսկմանը, տարածաշրջանում թուրք խաղաղապահներ չեն լինի: Այս մասին չորեքշաբթի օրը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:

«Խոսքը թուրք խաղաղապահներ, զինվորներ մտցնելու մասին չէ: Խոսքը կողմերի հայտարարության կատարման տեխնիկական վերահսկողության մասին է»,- ասել է նա: Դեսպանի խոսքով՝ Ղարաբաղում թուրքական ռազմական զորակազմի ներկայության անհրաժեշտություն չկա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում