Զելենսկին լուսանկար է հրապարակել Փաշինյանի հետ ու գրառում արել

Զելենսկին լուսանկար է հրապարակել Փաշինյանի հետ ու գրառում արել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ լուսանկարը Գրենադայի Եվրոպական Քաղաքական Համայնքի համաժողովից և գրառում արել։ 

Գրառման մեջ ասված է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպման ժամանակ քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և երկրների հետ բարեկամական հարաբերություններով։ 

Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում