Հայաստանը բանակցային պրոցեսում իր իսկ սահմանած կարմիր գծերից երբևէ չի հրաժարվել ու չի հրաժարվելու՝ անկախ Ադրբեջանի նախաձեռնած սադրանքներից․ Տարոն Չախոյան

Հայաստանը բանակցային պրոցեսում իր իսկ սահմանած կարմիր գծերից երբևէ չի հրաժարվել ու չի հրաժարվելու՝ անկախ Ադրբեջանի նախաձեռնած սադրանքներից․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի մոտ ադրբեջանական կողմի իրականացրած հերթական սադրանքից։  Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Ամենօրյա պարբերականությամբ սահմանին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքները նպատակ են հետապնդում ձախողել բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ուժի կիրառմամբ պայմաններ թելադրել հայկական կողմին։

Հայաստանը բանակցային պրոցեսում իր իսկ սահմանած կարմիր գծերից երբևէ չի հրաժարվել ու չի հրաժարվելու՝ անկախ Ադրբեջանի նախաձեռնած սադրանքներից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում