Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում նախատեսվում է կառուցել սանիտարական աղբավայր. ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում նախատեսվում է կառուցել սանիտարական աղբավայր. ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ և ծանոթացել Հրազդանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին։

««Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր և երկու մարզերում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ:
Սանիտարական աղբավայրի և փոխաբեռնման կայանների շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի տարեվերջին։ Հանձնարարել եմ խստագույնս հետևել սահմանված ժամկետին և ավարտել աղբավայրի շինարարությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում