Գասպար Տերտերյանը հունահռոմեական ոճի Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն է դարձել

Գասպար Տերտերյանը հունահռոմեական ոճի Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն է դարձել

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն է դարձել:

«Հռոմում ընթացող առաջնության 60 կգ քաշայինների եզրափակչում մեր պատանի ըմբիշը 8:0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցչին և դարձել է ոսկե մեդալակիր:

71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ որոշիչ գոտեմարտում 12:1 հաշվով հաղթելով ուկրաինացի մրցակցին:

Հուլիսի 29-ին Մ17 տարեկանների ԱԱ-ում պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշներ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում