Իրանի արտգործնախարարը Էր-Ռիադում կքննարկի երկկողմ կապեր հաստատելու քայլերը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկօրյա այցով կմեկնի Սաուդյան Արաբիա, որի ընթացքում բանակցություններ կվարի իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։ Asharq Al Awsat թերթը հաղորդում է, որ նախարարները հանդիպելու են Էր-Ռիադում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների բարելավման հետագա քայլերը դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառով յոթ տարվա ընդմիջումից հետո:
Ավելի վաղ երկու պետությունների դեսպանատները վերսկսել են իրենց աշխատանքը Թեհրանում և Էր Ռիադում, իսկ գլխավոր հյուպատոսություններ են բացվել Ջիդդայում և Մաշհադում։ Հարաբերությունների կարգավորումը տեղի է ունեցել Չինաստանի միջնորդությամբ։
Կարծիքներ