Բայդենը Նեթանյահուի հետ զրույցում հորդորել է Իսրայելին հրաժարվել միակողմանի քայլերից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելական բնակավայրերի ընդլայնման կապակցությամբ եւ կոչ է արել դադարեցնել միակողմանի գործողությունները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահն ընդգծել է երկու պետությունների լուծմանն աջակցելու և Արևմտյան ափի [Հորդանան գետի] անվտանգության բարելավմանն ուղղված գործողություններ ձեռնարկելու կարևորությունը: Նա մտահոգություն է հայտնել բնակավայրերի շարունակական ընդլայնման կապակցությամբ և կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ հետագա գործողություններից: Ղեկավարները պայմանավորվել են խորհրդակցություններ անցկացնել տարածաշրջանի գործընկերների հետ՝ հնարավորինս շուտ Աքաբա-Շարմ Էլ-Շեյխ ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Կարծիքներ