Հովհաննես Բաչկովը կշարունակի պայքարն աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կշարունակի պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան:
Բռնցքամարտի աշխարհիառաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ հայ մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելությունուներ ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշան հաղթանակի պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը:
Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու ¼ եզրափակչի Բաչկով- Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:
Աշխարհիարհի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ:
Կարծիքներ