ԱՀԿ-ն հայտնում է աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թվի աճի մասին

ԱՀԿ-ն հայտնում է աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թվի աճի մասին

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 3 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 50 հազարը մահացել է, Газета.ру-ի հաղորդմամբ՝ ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաճարակային տեղեկագրում ։

ԱՀԿ- ընդգծել է, որ շաբաթվա ընթացքում մահերի թիվն աճել է 8% -ով:

«Հոկտեմբերի 25-ից հոկտեմբերի 31-ն ընկած շաբաթվա ընթացքում աշխարհում նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ փոքր-ինչ ավելացել է (3%-ով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նոր վարակների գրեթե 60%-ը տեղի է ունենում Եվրոպայում, որտեղ գրանցվել է հիվանդացության 6% աճ։ Ամերիկա մայրցամաքում աճը կազմել է 3%, Արեւմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 2%։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը գրանցել է վարակների 12% նվազում Արևելյան Միջերկրական ծովում և 9% Աֆրիկայում:

Մահացության ամենամեծ աճը գրանցվել է Հարավարևելյան Ասիայում։ Այս տարածաշրջանում մահացության դեպքերն աճել են 50%-ով։ Նաև, Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունն աճել է 12%-ով և 10%-ով Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ 

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսը հայտնել էր , որ COVID-19-ով վարակվածների և կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ սկսել է աճել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում