Moderna-ն սկսում է օմիկրոն շտամի դեմ խթանող պատվաստանյութի 2-րդ փուլի կլինիկական փորձարկումները
Ամերիկյան Moderna ընկերությունը սկսել է օմիկրոն շտամի դեմ խթանող պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդվում է չորեքշաբթի օրը ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
Այս փուլը կգնահատի պատվաստանյութի արդյունավետությունը մեծահասակների երկու խմբերում: Առաջին խմբի մեջ մտնում են նրանք, ովքեր առաջնային պատվաստում են ստացել Moderna-ի երկու բաղադրիչով, մինչդեռ երկրորդ բաղադրիչը պետք է կիրառված լինի առնվազն վեց ամիս առաջ: Երկրորդ խումբը ներառում է մարդկանց, որոնք նույնպես ստացել են խթանող դոզան, պայմանով, որ այդ չափաբաժինը կիրառվել է առնվազն երեք ամիս առաջ:
Ավելի վաղ ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը CNBC- ին տված հարցազրույցում ասել էր, որ իր պատվաստանյութը՝ հարմարեցված օմիկրոնի շտամին, պատրաստ կլինի այս աշնանը։
Կարծիքներ