Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում:
Այս մասին տեղեկություն է տարածել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 115 զինծառայողների վերադարձի մասին, որոնք գերի էին ընկել Ուկրաինայի կողմից Կուրսկի շրջանի վրա հարձակման ժամանակ։ Նրանք զինվորական ծառայության են անցել սահմանին։ Դրա դիմաց Ուկրաինա է տեղափոխվել նաև 115 զինվորական։ Փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։
Այժմ ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում։ Այնտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ, պարզաբանել են ՊՆ-ից։
Ավելի ուշ բոլոր զինվորականները կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժման ու վերականգնման նպատակով։
Կարծիքներ