Հաշմանդամության խնդիր ունեցողների համար առաջարկվում է տարբերակված գույնով ավտոկայանատեղերի գետնանշում իրականացնել

Հաշմանդամության խնդիր ունեցողների համար առաջարկվում է տարբերակված գույնով ավտոկայանատեղերի գետնանշում իրականացնել

Հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբերակված գույնով ավտոկայանատեղերի գետնանշում կիրականացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, խորհրդարանի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել և հավանության է արժանացրել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Նախագծի ընդունման արդյունքում կհեշտացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ արձագանքման հնարավորությունը, կսահմանվեն առանձնացված հատվածներ համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց  համար:

Նշվում է, որ ավտոկայանատեղերի գույնը և ձևը որոշելու է Կառավարությունը: Նախագիծը պատգամավորներին ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում