Արցախում ՏԻՄ ընտրություններին ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 268 ընտրող

Արցախում ՏԻՄ ընտրություններին ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 268 ընտրող

ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ  ընտրություններին մասնակցել է 268 ընտրող կամ ընտրողների 36.1 %: 

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. 

Ասկերանի շրջան
Խաչմաչ՝ 143 ընտրողներից 58 կամ 40.6 %։

Ծաղկաշատ՝ 102 ընտրողներից 43 կամ 42.2 %։

Մարտակերտի շրջան
Նոր Ղազանչի՝ 98 ընտրողներից 46 կամ 46.9 %։

Մարտունու շրջան
Հերհեր՝ 399 ընտրողներից 121 կամ 30.3 %

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության 4 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 742 ընտրող:

Ընտրություններին մասնակցում են 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում