Չեխիայի նախագահը հոսպիտալացվել է

Չեխիայի նախագահը հոսպիտալացվել է

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը տեղափոխվել է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Երկրի ղեկավարին այնտեղ են բերել շտապ օգնության մեքենայով, որը նախատեսված է ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող հիվանդների համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Պրավո» թերթի կայքը:

Զեմանը Պրահայի հիվանդանոց է գնացել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում նրանք քննարկել են շաբաթ և կիրակի հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում