Արագ շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը
Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը, որը վաստակել է 8 միավոր:
Տիգրան Պետրոսյանը վաստակել է 7.5, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ 7-ական միավոր:
Տղամարդկանց պայքարում արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Կանանց առաջնությունում չեմպիոն է դարձել ռուս Անաստասիա Բոդնարուկը, որը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց է տվել Էլինա Դանիելյանը՝ վաստակելով 6.5 միավոր: Սուսաննա Գաբոյանը վաստակել է 6, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 5 միավոր:
Դեկտեմբերի 29-30-ը կանցկացվի կայծակնային շախմատի առաջնությունը։
Կարծիքներ