Քաղաքացիության տրամադրման գործընթացը կպարզեցվի, ժամկետները կկրճատվեն
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստին ներկայացրեց ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Օրինագծի ընդունումից հետո այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը նրա կողմից անձնագրային ծառայություն ներկայացնելու պահից»,- ասաց Ֆիդանյանը։
Ֆիդանյանը նշեց, որ օրինագծի նպատակն է ավելի պարզեցնել և հստակեցնել քաղաքացիության տրամադրման գործընթացը։ Մասնավորապես, ներկայիս 6 ամսվա փոխարեն նախատեսվում է 90 աշխատանքային օր սահմանել։
Լրամշակված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։
Կարծիքներ