Իրանում միասեռականության թեմայով սկանդալ է հասունացել իսլամական արժեքների գծով պատասխանատու պաշտոնյայի շուրջ

Իրանում միասեռականության թեմայով սկանդալ է հասունացել իսլամական արժեքների գծով պատասխանատու պաշտոնյայի շուրջ

Իրանում սեքս-սկանդալ է բռնկվել, երբ տարածաշրջանային պաշտոնյան, որը պատասխանատու է իսլամական արժեքների պահպանման համար, հեռացվել է իր պարտականություններից՝ տեսագրության պատճառով, որտեղ նա սեքսով է զբաղվում մեկ այլ տղամարդու հետ: Այդ մասին գրում է BBC-ն։

Համացանցում տեղադրվել է տեսանյութ, որում, ինպես պնդվում է, Գիլան նահանգի իսլամական մշակույթի բաժնի ղեկավար Ռեզա Ցագաթին է։ Այն առաջին անգամ տարածել է ընդդիմադիր մի «Տելագրամ»-ալիք, որի խմբագիրը խոստացել է շարունակել դատապարտել Իրանի պաշտոնյաներին։

Ձայնագրության մեջ հայտնված անձանց ինքնությունը վերջնականապես չի հաստատվել, սակայն Ցագատին ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը։

Տեսանյութը տարածվում է սոցցանցերում և արժանանում բազմաթիվ մեկնաբանությունների։ Շատերը նշում են, որ Ցագաթին բարեպաշտությունն ու հիջաբ կրելը քարոզող մշակութային կենտրոնի հիմնադիրն էր։

Շաբաթ օրը՝ հուլիսի 29-ին, Իրանի մշակույթի նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին ասել է, որ մինչ տեսանյութի հայտնվելը ինքը տարածաշրջանային պաշտոնյայի մասին բացասական տեղեկություն չի լսել:

Մինչդեռ Գիլանի Իսլամական մշակույթի վարչությունը հուլիսի 22-ին հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ցագատիի կողմից ենթադրաբար կատարված «զանցանքի կասկածանքին»: Իշխանությունները ասում են, որ գործը «ներկայացվել է իրավապահ մարմինների հսկողությանը» և կոչ են արել չօգտագործել տեսանյութը «Իսլամական հեղափոխության փառավոր մշակութային ճակատը թուլացնելու համար»:

Իրանում միասեռական հարաբերություններն արգելված են օրենքով, նման խախտման համար մեղադրվող անձին հրապարակային մահապատիժ է սպառնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում