Մեքսիկայում կոկորդիլոսը հարձակվել է երեխայի վրա և լուրջ վնաս պատճառել
Մեքսիկայի Կանկուն առողջարանային քաղաքի հյուրանոցային գոտում կոկորդիլոսը հարձակվել է երեխայի վրա, ինչի հետևանքով վերջինս լուրջ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է SIPSE պարբերականը։
Երկկենցաղը դուրս է եկել թփուտներից և բռնել 8-ամյա տղային, սակայն չի հասցրել ջուրը տանել նրան։ Ծնողները կարողացել են երեխային փրկել։
Հյուրանոցի անձնակազմը փրկարարների է կանչել, ովքեր տուժածին հիվանդանոց են հասցրել ծանր վիճակում։ Բժիշկները ստիպված են եղել անդամահատել երեխայի ոտքը։
Նշվում է, որ համալիրի տարածքում չեն եղել կոկորդիլոսների առկայության մասին զգուշացնող ցուցանակներ։
Կարծիքներ