Մոլդովայում ուկրաինական անօրինական միգրացիայի ցանց է բացահայտվել
Մոլդովայի սահմանապահները բացահայտել են Ուկրաինայից անօրինական միգրացիայի լավ կազմակերպված ցանց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Մոլդովայի սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Բացահայտվել է Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներից կազմված լավ կազմակերպված միգրացիոն ցանցը, որը գործում էր Օկնիտա և Մոգիլև-Պոդոլսկի շրջանների սահմանի երկայնքով՝ նպաստելով սահմանների անօրինական հատմանը և օրինականացնելով ուկրաինացի միգրանտների բնակության վայրը»,- ասված է սահմանային ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ յուրաքանչյուր միգրանտի համար կազմակերպիչները ստացել են մոտ 6,5 հազար դոլար։ Խմբի անդամները ձերբակալվել են։
Կարծիքներ