Ուկրաինայի դեսպանը ցանկանում է, որ Գերմանիան դադարեցնի «Հյուսիսային հոսք 2-ը»

Ուկրաինայի դեսպանը ցանկանում է, որ Գերմանիան դադարեցնի «Հյուսիսային հոսք 2-ը»

 Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը կարծում է, որ Գերմանիան վերջնականապես պետք է հրաժարվի «Հյուսիսային հոսք 2»-ից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը FUNKE խմբագրական խմբի թերթերում հրապարակված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է կոշտ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն Մոսկվայի դեմ, այլ ոչ թե սպասեն, որ դրան հետևի էսկալացիա։ «Հյուսիսային հոսք 2 գազատարի վերջնական հրաժարումը պետք է լինի այս գործողության մի մասը», - պնդում է Մելնիկը:

Դեսպանը նաև ցանկանում է, որ Գերմանիայի նոր կառավարությունը նպաստի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում