Հաստատվել է կորոնավիրուսի 582 նոր դեպք, առողջացել է 902 քաղաքացի
Դեկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158878 դեպք, որոնցից 141844-ն` առողջացած, 2807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 591048 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3508 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: Ունենք 902 առողջացած և 10 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 679 է:
Կարծիքներ