Ամանորյա ամենակալորիական ուտեստները. Ինչով կարելի է փոխարինել դրանք
Ամանորի սեղանի ամենակալորիական ուտեստներն են մայոնեզով աղցանները, տապակած կարտոֆիլը, երշիկեղենը, հրուշակեղենը, կոնֆետները, շոկոլադի որոշ տեսակներ, տապակած ուտեստները, քաղցր գազավորված ըմպելիքները, ինչպես նաեւ թունդ ալկոհոլային խմիչքները, մասնավորապես՝ օղին, կոնյակը եւ վիսկին:
«Ավանդական ուտեստները՝ օլիվյեն, ծովատառեխը մուշտակի տակ, միմոզան, այս բոլոր աղցանները խելահեղ բարձր կալորիականություն ունեն: Պետք է նաեւ հիշել, որ ամանորյա սեղանի ամենակալորիական ըմպելիքը հյութն է»,- ասում է դիետոլոգ Ելենա Տիխոմիրովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մասնագետը խորհուրդ է տալիս Ամանորի տոներին որպես ավելի շատ բանջարեղեն ուտելու այլընտրանք, եւ ցանկացած ըմպելիքի, նույնիսկ ոչ ալկոհոլային խմիչքների փոխարեն, խմել հասարակ ջուր:
Բժիշկ-սննդաբան Իննա Պիչուգինան իր հերթին ավելորդ կալորիաների դեմ պայքարելու այլ միջոց է առաջարկել:
«Ավանդական օլիվյեի բաղադրությունը կարելի է փոխարինել այլ օգտակար մթերքներով, օրինակ՝ խաշած կրծքամսով եւ շոգեխաշած բանջարեղենով,- ասել է մասնագետը,- Ավելի հաճախ օգտագործեք մուլտիեփ: Մայոնեզի կալորիականությունը կարելի է իջեցնել` դրան ավելացնելով ոչ քաղցր յոգուրտ կամ 10%-անոց թթվասեր»:
Թերապեւտ Թիմուր Ասանովն իր հերթին պարզաբանել է, որ մայոնեզ ավելացնելուց հետո ցանկացած ուտեստ դառնում է շատ կալորիական:
«Երշիկի արտաքինից անվնաս կտորը, նույնիսկ եթե այն առանց հացի ճաշակեք, կարտոֆիլը, իրենց մեջ պարունակում են կալորիաների տպավորիչ պաշար»,- ասել է նա:
Կարծիքներ