COVID-19- ի դեպքեր են գրանցվել Անտարկտիդայում. համաճարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում

COVID-19- ի դեպքեր են գրանցվել Անտարկտիդայում. համաճարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում

Կորոնավիրուսային վարակի դեպքեր են հայտնաբերվել Անտարկտիդայում տեղակայված Bernardo O’Higgins Riquelme գիտական կայանում: Զինվորականների հայտարարության համաձայն՝ 36 մարդ կորոնավիրուսի թեստերի դրական պատասխան է ստացել: Ինչպես նշվում է, 36 վարակվածներից 26-ը զինծառայողներ են, իսկ 10-ը` կապալառու ընկերության աշխատակիցներ, որոնք պլանային աշխատանքներ են իրականացրել:

 https://nat-geo.ru/accidents/kitajskij-koronavirus-2020/sluchai-covid-19-zafiksirovany-v-antarktide-teper-pandemiya-ohvatila-vse-kontinenty/

Հաղորդվում է, որ բոլոր վարակվածները բժշկական գիտական անձնակազմի կողմից տարհանվել են ախտանիշները ի հայտ գալուց հետո, իսկ ավելի ուշ հանձնել են PCR թեստեր: Նշվում է նաև, որ կորոնավիրուսով վարակված չիլիացի զինվորականների թիվը համապատասխանում է ամբողջ անձնակազմին, որն առաքելությամբ գտնվում էր արկտիկական բազայում: Նրանց տարհանումից հետո տարածքները ախտահանվել են:

Պարբերականի տվյալներով, Չիլիի ռազմածովային ուժերը տեղեկացրել են, որ Sargento Aldea նավի 208 հոգանոց անձնակազմում կորոնավիրուսի 3 դեպք հայտնաբերվելուց հետո անձնակազմը ամբողջովին անցել է պրոֆիլակտիկ կարանտինի: Նավը Bernardo O’Higgins Riquelme բազա էր այցելել նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում