Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է ներքին, արտաքին, սոցիալ-տնտեսական ոլորտներում Արցախի առջև ծառացած հիմնախնդիրները ու տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումները:
Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև մասնակիցներին հուզող հարցերին:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Արցախի Հարնրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարծիքներ