Բաղանիս գյուղի մոտակա անտառում հետախուզվող է հայտնաբերվել
2021 թվականի նոյեմբերի 3-ից հետախուզման մեջ գտնվող Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Տղամարդը մեղադրվում է գողություններ, նաև` սուտ մատնություն կատարելու մեջ:
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով Նոյեմբերյանի գործընկերների հետ, հուլիսի 8-ին նրան հայտնաբերել են Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակա անտառում, բերել բաժին ու ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:
Հաղորդագրության համաձայն, 2019 թվականի աշնանը, մեկ այլ անձի հետ, նա մուտք էր գործել պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղին պատկանող տնակ ու գողություն արել:
2020 թվականի օգոստոսին, երբ բնակվել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, առանձնատան տանիքից մտել է կից տուն ու գողություն արել:
Անցած տարվա ամռանն էլ վանաձորցի 24-ամյա երիտասարդը բարձրացել է Վանաձորի Վարդանանց փողոցի մի տան տանիք, լինգով բացել պատուհանն ու փող գողացել:
Կարծիքներ