Ռաֆայել Նադալը պարտվել է Ալեքսանդր Զվերևին

Ռաֆայել Նադալը պարտվել է Ալեքսանդր Զվերևին

Մադրիդի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակչում Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը պայքարից դուրս է թողել աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին։ Աշխարհի 6–րդ ռակետը առավելության է հասել 6։4, 6։4 հաշվով։ Պայքարը տևել է 1 ժամ   45 րոպե։  Եզրափակիչի ուղեգրի համար Զվերևը կմրցի ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ, որը 3:6, 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ջոն Իսներին։

Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,6 միլիոն եվրո է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում