Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից

Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից

Պոլսո Հայոց Սահակ Բ պատրիարքն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանի Ֆեյսբուքի էջից:

Հունվարի 13-ին պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել, ինչից հետո նա մեկուսացել էր պատրիարքարանի առանձնարանում: 

 

Պատրիարքի՝ հունվարի 24-ին արված թեստի պատասխանը բացասական է եղել, և նա վերադարձել է իր ծառայությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում