Էջմիածնում վրաերթի են ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, ժամը 21:00-ի սահմաններում, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ, գանգուղեղային տրամվա՝ հարցականով, ծոծորակի շրջանի գեմատոմա, ծնկի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Պ.-ն է, ով, ըստ բժշկի տեղեկանքի, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ժամերի ընթացքում ճանապարհային ոստիկաններն ու Էջմիածնի ոստիկանները նշված վրաերթը կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են հրավիրում Արմավիրի մարզի բնակիչ, 64-ամյա Սուրիկ Ա.-ին:
Կասկածյալ Սուրիկ Ա.-ն ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ,
Կարծիքներ