Ալեն Սիմոնյանը և Բրիտանիայի Լորդերի պալատի խոսնակը մտքեր են փոխանակել միջխորհրդարանական կապերի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, անդրադարձ է եղել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա ձեռքբերումներին, երկկողմ կապերի խթանմանն ուղղված հետագա անելիքներին: Զրուցակիցները քննարկել են ոլորտային փոխգործակցության խորացման և ընդլայնման հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը: Առանցքային են համարվել համատեղ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերը:
Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, մտքեր փոխանակել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է բարեկամական խմբերի համագործակցված աշխատանքի ակտիվացումը:
Կարծիքներ