Ուկրաինայում ժամանակավորապես անջատել են Google Maps-ի որոշ գործիքներ
Alphabet Inc. Ընկերությունն Ուկրաինայի համար ժամանակավորապես անջատել է Google Maps-ի որոշ գործիքներ, որոնք իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվություն են տրամադրում խցանումների եւ տարբեր հանրային վայրերի (ռեստորաններ, խանութներ) ծանրաբեռնվածության մասին, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ընկերությանը։
Գործառույթները, որոնք նշում էին թրաֆիկը եւ հանրային վայրերի ծանրաբեռնվածությունը, անջատվել են փետրվարի 27-ին՝ «տեղի հանրության անվտանգության համար»՝ աղբյուրների, այդ թվում՝ շրջանային իշխանությունների հետ խորհրդակցություններից հետո, նշել են ընկերությունում։
Միեւնույն ժամանակ, Google-ը տեղեկացրել է, որ խցանումների մասին տեղեկությունն իրական ժամանակում Ուկրաինայում հասանելի է մնում փուլային նավիգացիայից օգտվող վարորդների համար։
Կարծիքներ