ՌԴ նախագահը Լավրովին հանձնարարել է ԼՂ-ում իրավիճի մասին տեղյակ պահել միջազգային կազմակերպություններին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հանձնարարել է ԵԱՀԿ և միջազգային կազմակերպությունների գործընկերներին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակչությանը խաղաղ կյանքի վերադարձնելը շատ կարևոր է և արդիական: Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում բարդ հումանիտար իրավիճակ է, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ և մշակութային օբյեկտներ:
ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևին խնդրել է զեկուցել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լրացուցիչ օգնություն տրամադրելու հնարավորության մասին:
Կարծիքներ