Բայդենի վարչակազմն առաջարկում է կրճատել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին 21 մլն դոլարով. Հայ Դատի հանձնախումբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Սպիտակ տան 2023 թ. պետբյուջեի նախագծով առաջարկում է արտաքին օժանդակության խողովակով Հայաստանին հատկացնել 24 մլն դոլար, ինչը 21 միլիոնով քիչ է 2022 թ. ֆիսկալ տարվա բյուջեով Հայաստանի Հանրապետությանը հատկացված ֆինանսական օգնությունից:
Այս մասին հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակից:
Հայ Դատի հանձնախումբը հիասթափված է այն փաստից, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեի նախագիծը հրապարակվում է այն բանից հետո, երբ հայտնի է դառնում, որ ըստ կառավարության վերահսկիչ մարմնի զեկույցի՝ Միացյալ Նահանգները ավելի քան 164 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրելու Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանին հատկացվելու է ընդամենը 24 մլն դոլարի օգնություն, իսկ Արցախի Հանրապետությանը ֆինանսական օգնություն նախատեսված չէ:
«Ակնկալում ենք, որ Կոնգրեսի մեր դաշնակիցները, կոալիցիոն գործընկերները և համայնքի ակտիվիստները կաշխատեն արտաքին օգնության հատկացումների գործընթացի ուղղությամբ՝ ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Արցախին Միացյալ Նահանգների օգնության թվերը կտրուկ ավելացնելու նպատակով», - հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Կարծիքներ