Այս օրահասական պահին պետք է նեցուկ կանգնենք մեր Արցախ աշխարհին, մեր հայոց սահմաների պահպանման վեհ գործին

Այս օրահասական պահին պետք է նեցուկ կանգնենք մեր Արցախ աշխարհին, մեր հայոց սահմաների պահպանման վեհ գործին

Սիրելի հայրենակիցներ <<Սևան ազգային պարկ >> ՊՈԱԿ֊Ի Մարտունու տեղամասի տնօրինությունը արձագանքելով ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կոչին, տեղամասի աշխատակիցներին կոչ է անում ներկայանալ Մարտունու տեղամաս հասցե Կամոյի1։ Անտառապահներից և ձկնորսներից հավաքագրել և կամավորական ջոկատ կազմել` Թաթուլ Բաղդասարյանի գլխավորությամբ ներկայանալ զինկոմիսարյատ։ Այս օրահասական պահին նեցուկ կանգնել մեր Արցախ աշխարհին, մեր հայոց սահմաների անառիկ պահպանման վեհ գործին։ Հորդորում ենք ու խնդրում ներկայանալ, չէ որ մեր պապերի դարավոր երազած Հայոց անկախ հայրենիքը այսօր վտանգի մեջ է և զգում է մեր, Ձեր` բոլորիս կարիքը։

Ուրեմն դեպի պայքար ու հաղթանակ մեր հերոս զինվորների հետ միասին։ Դեպի հաղթանակ, հաղթանակը մերն է լինելու։

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում