Անշուշտ, մենք արժանի չէինք պարտության․ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո գրառում է կատարել։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Անշուշտ, մենք արժանի չէինք պարտության երեկ երեկոյան, և զգացողությունները դեռ շատ դառն են: Յուրաքանչյուր խաղացողի համար մանկության երազանք է հաղթել Չեմպիոնների լիգան, և մեր կամքը հսկայական էր: Շնորհակալություն բոլորիդ ձեր անվերապահ սիրո համար։ FORZA INTER SEMPRE»,- գրել է Մխիթարյանը։
Կարծիքներ