Time ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին Իլոն Մասկի լուսանկարն է

Time ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին Իլոն Մասկի լուսանկարն է

Ամերիկյան Time ամսագիրը դեկտեմբերյան համարի շապիկին զետեղել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին սատարած գործարար և միլիարդատեր Իլոն Մասկի լուսանկարը և նրա ձեռքբերումների ցանկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացված ցուցակում խաչով նշված են արդեն իրականացված մտահղացումները՝ կարգավորել էլեկտրական մեքենաների արտադրությունը, դառնալ ամենահարուստ մարդը, գնել Twitter-ը, արձակել հրթիռ, այն վերադարձնել Երկիր, մարդու ուղեղում ներդնել չիպ, օգնել Թրամփին հաղթելու ընտրություններում, աշխատել Մար-ա-Լագո նստավայրից (Դոնալդ Թրամփի - խմբ.):

X սոցիալական ցանցում Time ամսագրի էջում ներկայացված շապիկի վրա նշված է այսպիսի բովանդակությամբ գրառում. «Քաղաքացի Մասկ. Հաջորդիվ ի՞նչ կա նրա անելիքների ցանկում»:

Ըստ գրառման՝ Մասկի գործերից դեռևս անկատար են մնում երկուսը՝ պետբյուջեի ծախսերի կրճատումը երկու տրիլիոն դոլարով և թռիչքը դեպի Մարս:Նշվում է, որ ամսագիրը վաճառքում հայտնվելու է դեկտեմբերի 9-ին։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մասկը և գործարար Վիվեկ Ռամասվամին գլխավորելու են պետական կառավարման արդյունավետության ապահովման նոր դեպարտամենտը (DOGE):

Մասկը բազմիցս է հայտարարել Դոնալդ Թրամփին աջակցելու մասին: Նա խոստացել է առնվազն երկու տրիլիոն դոլարով կրճատել ԱՄՆ-ի բյուջեի ծախսերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում