Արսեն Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Արսեն Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ մեկնել էր առաջնագիծ, դուրս է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ:

2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնը 57 կգ քաշային կարգում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանը համառ պայքարում 5:4 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին: Եզրափակչի ուղեգրի համար Հարությունյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Ստևան Միչիչի դեմ և հաղթելով 7:4 հաշվով՝ Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր դառնալու հնարավորություն է ստացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում