ԱՀԿ-ում հայտնել են, որ աշխարհում COVID-19-ից մահացությունը մեկ շաբաթում ավելի քան 20 տոկոսով աճել Է
Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակելիությունն աճել Է 8 տոկոսով, իսկ մահացությունը՝ 21 տոկոսով: Ինչպես հուլիսի 28-ին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ընդամենն արձանագրվել են ախտահարման ավելի քան 3,8 միլիոն դեպք եւ 69 հազարից ավելի մահացու վախճան, ընդ որում մահացության առաձնապես ուժեղ աճ Է արձանագրվել Հարավ - արեւելյան Ասիայում, Հյուսիսայն եւ Հարավային Ամերիկայում:
«Անցյալ շաբաթ (հուլիսի 19-ից մինչեւ 25-ը) հիվանդության նոր դեպքերի ընդհանուր թիվը գերազանել Է 3,8 միլիոնը, ինչը 8 տոկոսով ավելի Է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:- Միջին հաշվով օրական ստացվել են հաղորդումներ վարակման մոտավորապես 540 հազար դեպքերի մասին, մինչդեռ նախորդ շաբաթ օրական եղել Է 490 հազար»: Ըստ որում «կտրուկ աճել Է մահացու վախճանների քանակը». մահացել Է ավելի քան 69 հազար մարդ, ինչը 21 տոկոսով ավելի Է, քան մեկ շաբաթ առաջ, երբ արձանագրվել Էր մահվան 56 հազարից ավելի դեպք: Հուլիսի 19-ից մինչեւ 25-ն աշխարհում հայտնաբերվել են 3 807 939 վարակվածներ եւ արձանագրվել Է 69 132 մահացու վախճան:
Հուլիսի 25-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 193 657 729 դեպք եւ հիվանդների մահման 4 154 660 դեպք: Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել Է Աֆրիկայում (9 տոկոսով), Հարավ - արեւելյան Ասիայում (7 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (4 տոկոսով): Դրա հետ մեկտեղ դրա աճ Է արձանագրվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (30 տոկոսով), Արեւմտա - խաղաղօվկիանսյան տարաաշրջանում (25 տոկոսով) եւ Եվրոպայում (3 տոկոսով): Մահացությունն առանձնապես խիստ աճել Է Հարավ - արեւելյան Ասիայում (30 տոկոսով), ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (29 տոկոսով):
Մահացու վախճանների քանակի նվազում Է նշվել Եվրոպայում (1 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 1 միլիոն մարդ եւ մահացել ավելի քան 7 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,2 միլիոն նոր դեպք եւ 28 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 775 հազար վարակվածներ, մահացել Է 21 հազարից ավելի մարդ: Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել Է ԱՄՆ-ը (500 332): Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (324 334), Ինդոնեզիան (289 029), Մեծ Բրիտանիան (282 920) եւ Հնդկաստանը (265 836): ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի Է 2020 թվականի հոկտեմբերից այն Հնդկաստանում հայտնաբերվելուց հետո, ընդլայնել Է իր աշխարհագրությունը 124-ից մինչեւ 132 երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ