«Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը նշել է, որ ափսոսում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար

«Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը նշել է, որ ափսոսում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար

Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ։ Այս մասին «Առաջին ալիք»-ի եթերում քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աշխատանքային ողջ շրջանում մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում։ Կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ։ Ինչ վերաբերում է ԼՂ նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին, կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։

Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում