Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել
Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել ի պատասխան ամերիկացի կոնգրեսականների կղզի կատարած այցի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԲԿ-ն, այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:
Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը կղզի ամերիկյան պատվիրակության այցը որակել է կանխամտածված սադրանք և հայտարարել, որ նման գործողություններով ԱՄՆ-ն լրջորեն խաթարում է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը եւ էլ ավելի է սաստկացնում լարվածությունը Թայվանի նեղուցում:
« Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի արևելյան հրամանատարությունը վերջերս Թայվանի շուրջ ծովային և օդային տարածքում կազմակերպել է մարտական պատրաստության ստուգում, ինչպես նաև համալիր զորավարժություններ է անցկացրել», -ասել է Ցյանը:
Կարծիքներ