Սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի և մարզերի մի շարք համայնքների գազամատակարարում չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի և մարզերի մի շարք համայնքների գազամատակարարում չի լինի:
«Ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Թումանյան, Խանջյան, Աբովյան, Նալբանդյան փողոցներով, Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 13:00-18:00-ն`Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 25ա և 25բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն`Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ, Ջրառատ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազ, Ձորակ, Փյունիկ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը»,- այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
Ընկերությունը խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Կարծիքներ