Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 աճյուն
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները սեպտեմբերի 6-ին շարունակել է Հադրութի շրջանում:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնումների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 աճյուն։
«Ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշում են ԱԻՊԾ-ից:
Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1657 աճյուն:
Կարծիքներ