«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվել է

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվել է

Դեռևս 2022 թվականի մարտի 21-ին Քննչական կոմիտեն հաստատեց, որ ձերբակալվել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը: Այս մասին գրում է MediaNews-ը։

Ի դեպ, Քննչական կոմիտեն հարուցված գորրծի շրջանակներում հարկերից խուսափելու, կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար  մեղադրանք էր առաջադրել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանին։

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել  առայժմ 2 ամիս ժամկետով կալանավորել Ալեքսանդր Զաքարյանին։

Հիշեցնենք՝ Զաքարյանը ձերբակալվել էր նաև երեք տարի առաջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում