Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային ու միջազգային սյուժեների շուրջ, ներառյալ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը։

Շեշտադրվել է համապատասխան աշխատանքների շարունակության անհրաժեշտությունը 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների խստիվ պահպանմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում