Սինգապուրում գրանցվել է օմիկրոնի շտամի առաջին տեղական դեպքը
Օմիկրոնի շտամով վարակման առաջին տեղական դեպքը հայտնաբերվել է Սինգապուրում՝ օդանավակայանի աշխատակցի մոտ, ով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք չափաբաժնով։ Այս մասին ասվում է Առողջապահության նախարարության ուրբաթ օրը տարածված հաղորդագրության մեջ։
«Վիրուսը հայտնաբերվել է դեկտեմբերի 8-ին մի կնոջ մոտ՝ COVID-19-ի համար անձնակազմի շաբաթական ստուգման ժամանակ, որից հետո նրան տեղափոխել են տնային կարանտին»,- հայտնել են վարչությունից։
«Օմիկրոնի շտամը հաստատելուց հետո Սինգապուրի 24-ամյա բնակիչը կտեղափոխվի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»,- հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Նա հիվանդության ախտանիշներ չուներ։
Նախնական տվյալներով՝ օդանավակայանի աշխատակիցը կարող էր տարանցիկ գոտում նոր շտամով վարակվել համաճարակաբանական տեսանկյունից պոտենցիալ վտանգավոր երկրների ուղևորների հետ շփման ժամանակ։
Ինչպես նշել են նախարարությունում, վերջին մեկ օրվա ընթացքում օմիկրոն շտամը հայտնաբերվել է Սինգապուրի մեկ այլ բնակչի մոտ՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։
Կարծիքներ