Փողոցների, ջրահեռացման և կոյուղու համակարգերի հիմնանորոգում, ասֆալտապատում. ինչ աշխատանքներ են կատարվում Դիլիջանում

«Շարունակում եմ ծանոթանալ պետական բյուջեի կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերին»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի հետ եղել են շինհրապարակի վերածված Դիլիջանի տարբեր հատվածներում։
«Կատարվող աշխատանքներն են՝ 70-ականներին վերջին անգամ վերանորոգում արված փողոցների հիմնանորոգում, ջրահեռացման և կոյուղու համակարգի վերանորոգում, մայթերի կառուցում, ասֆալտապատում, մշակույթի տան ու նկարչական դպրոցի հիմնանորոգում, սալապատում, շենքերի էներգախնայողության բարձրացում և այլն. ընդհանուր՝ 1,4 մլրդ դրամ արժեքով»,- նշել է պատգամավորը:
Կարծիքներ