Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ

N զորամիավորումում մայիսի 17-ին անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Ըստ զորավարժության սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են հարձակողական գործսղություններ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հիմնական խմբավորումներն ու սպառազինությունը, բարելավել դիրքերը։
Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում կատարելագործվել է ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը, ստուգվել են հրամանատարների՝ մարտի նախապատրաստման և վարման, կրակի կառավարման հմտությունները։
Կարծիքներ