Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք
Իրանում կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը երկրում հասել է 144 հազար 677-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
ԻԻՀ-ում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 60 նոր դեպք, 32 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 560 հազար 947 հիվանդներից 7 մլն 336 հազար 33-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 76 բուժառու ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 մլն 151 հազար 112 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 562 հազար 215 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացողների թիվը հասել է 31 մլն 400 հազար 120-ի:
Կարծիքներ