Արցախում զորակոչ լինելու է. Արտակ Բեգլարյան
Արցախում զորակոչ լինելու է, ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցնելու որոշում չկա։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Հարցին, որ բանակը վերակազմավորվում է, և ամբողջությամբ պայմանագրային ծառայության են անցնելու, երբ է դա տեղի ունենալու, զորակոչ լինելու է, թե՞ ոչ, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․
«Ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չենք անցնում, որևէ նման որոշում չկա։ Զորակոչ լինելու է, որևէ որոշում չկա հակառակի մասին վկայող։ Այսինքն՝ ինչպես նախկինում եղել է զորակոչ, այնպես էլ տեղի է ունենալու Արցախի Հանրապետությունում։ Երբ նման որոշում լինի, հայտարարվելու է, բայց նմանատիպ քննարկում էլ չկա, որ զորակոչ չլինի»,- ասաց Բեգլարյանը։ Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերի վերաբերյալ բարեփոխումներին, Բեգլարյանն ասաց․ «Ոստիկանական զորքերը զբաղվելու են և ներքին անվտանգության պաշտպանության հարցերում, և նաև ըստ կարիքի՝ արտաքին անվտանգության հարցերում»։
Կարծիքներ