Ծեծել էր աշխատակցուհուն և վնասել գրասենյակի գույքը. ոստիկանների բացահայտումը

Ծեծել էր աշխատակցուհուն և վնասել գրասենյակի գույքը. ոստիկանների բացահայտումը

Հունվարի 13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի հասցեներից մեկում ծեծի են ենթարկում մի կնոջ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժող կինը հաղորդում է տվել, որ ժամը 20։50-ին գրասենյակ եկած 44-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել իրեն և վնասել գրասենյակի գույքը:

Ժամը 22։00-ին 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տևական ժամանակ ոստիկանների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ և խաթարել բաժնի բնականոն աշխատանքը: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին և ձերբակալվել։

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում