H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Մեքսիկայում 59-ամյա տղամարդ է մահացել H5N2 թռչնի գրիպից, սա մարդկանց շրջանում այս վիրուսից մահվան առաջին դեպքն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:
Տեղի իշխանությունների վստահեցմամբ՝ հանրության համար ոչ մի վտանգ չկա, տղամարդու հետ սերտ շփումներից ոչ ոք չի վարակվել:
Պարզ չէ, թե տղամարդն ինչպես է վարակվել վիրուսով, թեև Մեքսիկայի որոշ թռչնաֆաբրիկաներում դեպքեր են գրանցվել։ Նման վարակները երբեմն կարող են կենդանիներից փոխանցվել մարդկանց:
Նշվում է, որ տղամարդն ունեցել է հարակից այլ հիվանդություններ:
Կարծիքներ